«Էվերթոնը» չի ցանկանում իր ֆուտբոլիստին վաճառել «Թոթենհեմին»

«Էվերթոնի» պաշտպան Ջերադ Բրենթվեյթը դժվար թե առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանում փոխի ակումբը: Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» հավանել է երիտասարդ ֆուտբոլիստին: «Թոթենհեմը» պատրաստվում էր քննարկել «Էվերթոնի» հետ և Բրենթվեյթին տեսնում էին որպես իրենց գլխավոր տրանսֆերային նպատակին, սակայն նրան ասացին, որ ֆուտբոլիստը շուտով չի վաճառվի:

Նշվում է, որ Բրենթվեյթը տեղյակ է «Թոթենհեմի» հետաքրքրության մասին, սակայն այս պահին հետաքրքրված չէ թիմը փոխելու հարցում։