Լոնդոնի «Թոթենհեմը» պատրաստ կլինի հունվարին լսել թիմի հարձակվող Ռիչարլիսոնի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։ Football Insider-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» Ռիչարլիսոնի համար կպահանջի մոտ 70 միլիոն եվրո փոխհատուցում։ Բրազիլացին «Թոթենհեմին» է միացել 2022 թվականի ամռանը, ուստի ակումբը մտադիր չէ զեղչ անել, քանի որ ցանկանում է վերադարձնել «Էվերթոնին» վճարված գումարը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։