«Բարսելոնան» ցանկանում է ձմռանը նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերել

«Բարսելոնան» ցանկանում է ձմռանը նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։ Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնան» ցանկանում է գնել «Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրաուդ Նդիդիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» տրամադրված է հունվարին ավարտին հասցնելու իվուարցու տրանսֆերը, քանի որ հասկանում է, որ «Լեսթերը» ստիպված կլինի զեղչ անել ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

26-ամյա Նդիդին ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնշիփում անցկացրել է 15 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։