«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի կարևորության մասին։
«Ակնհայտ է, որ Ռոդրին շատ կարևոր է մեզ համար: Բայց ասել, որ մեկ խաղացողի բացակայությունն ազդում է արդյունքների վրա, կոպիտ չափից դուրս պարզեցում է: Միայն դա չէ, գործոնները շատ են: Նախորդ մրցաշրջաններում եղել են հանդիպումներ և պահեր, երբ նա չի խաղացել, բայց մենք շատ լավ տեսք ունեինք։ Երևի մեզ պակասում է կայունությունը,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մրցաշրջանում «Սիթին» պարտվել է Պրեմիեր լիգայի բոլոր 3 հանդիպումներում, որոնցում 27-ամյա իսպանացին խաղադաշտում չի եղել։