Կառլո Անչելոտտին հայտնել է, որ կցանկանար գլխավորել Իտալիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե երբևէ կցանկանա՞ գլխավորել Իտալիայի հավաքականը։

«Իհարկե, դա զարմանալի կլիներ: Այնուամենայնիվ, թիմը լավ ձեռքերում է: Սպալետտին բարձրակարգ մարզիչ է և նա դա ապացուցել է: Նա շատ խելացի մասնագետ է, ով քայլում է ժամանակի հետ»,- ասել է Անչելոտտին իտալական TV7 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սպալետտիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց, որտեղ նույն խմբում կխաղա Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ։