Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում է

Շաբաթ երեկոյան Լոնդոնում «Լիվերպուլը» խաղում է «Քրիսթալ Փելասի» հետ: 57-րդ րոպեին Ժան-Ֆիլիպ Մատետի գոլին 76-րդ րոպեին պատասխանեց մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը։

Ինչպես հայտնում է անգլիական Accent ալիքը, եգիպտացու գոլը 150-րդն էր Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» կազմում: Այսպիսով, Մոհամեդը դարձավ Պրեմիեր Լիգայի ողջ պատմության 10 լավագույն ռմբարկուներից մեկը՝ նա հավասարվեց Մայքլ Օուենին։ «Լիվերպուլի» նախկին հարձակվողն, ի դեպ, նույնպես ունի 150 խփած գոլ։

Այժմ Սալահի ամենամոտ մրցակիցը «Թոթենհեմի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն է, ով ունի 162 գոլ։ Իսկ ցուցակի առաջատարը «Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերն է՝ 260 գոլ։