Ֆաբիո Կապելոն նշել է, որ «Ինտերի» կիսապաշտպանությունը լավագույններից մեկն է աշխարհում

Իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպանության վերաբերյալ իր կարծիքով.

««Ինտերի» ուժը կիսապաշտպանությունն է: Թիմը հիանալի խաղ է ցուցադրում դաշտի կենտրոնում, բայց եթե համեմատենք «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հետ, ապա նրանք մեկ մակարդակ ցածր են, բայց «Ինտերի» կիսապաշտպանությունն, անկասկած, ամենաուժեղներից մեկն է աշխարհում»,- գրել է իտալացի մասնագետը La Gazzetta dello Sport-ի սյունակում:

Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ինտերը» 35 միավորով այժմ երկրորդ տեղում է: Առաջատարը «Յուվենտուսն» է, որը մեկ միավորով գերազանցում է մրցակցին։