Պոլ Պոգբան կարող է երկար ժամանակով որակազրկվել

Պոլ Պոգբան պատիժ է սպասում դոպինգի համար։

Նրա օգոստոսյան նմուշներում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել: Օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ հակադոպինգային դատախազությունը Պոգբայի համար չորս տարով որակազրկում է պահանջում։ Այժմ La Gazzetta dello Sport-ն իր էջերում գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա փաստաբանները հույս ունեն ավելի մեղմ պատիժ՝ երկու տարվա որակազրկման տեսքով։

Պոլ Պոգբան մարտին կդառնա 31 տարեկան։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանին հաջողվել է երկու հանդիպում անցկացնել «Յուվենտուսի» կազմում։

«Յուվենտուսը» ներկայումս Իտալիայի Ա Սերիայի առաջատարն է։