ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնության թոփ ակումբ։ Todofichajes պորտալի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
«Հնդկահավերի» ղեկավարությունն ակնկալում է կիսապաշտպանին վարձակալել՝ հետագայում գնելու իրավունքով։ 26-ամյա իսպանացու շուկայական արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Կառլոսի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սոլերը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը ՊՍԺ է տեղափոխվել «Վալենսիայից» 2022 թվականին։