Սպասվում է, որ ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը և կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին այսօր կվերադառնան խաղադաշտ Լիգա 1-ի «Նանտի» դեմ խաղում: ՊՍԺ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ ընդգրկված են հանդիպման հայտացուցակում։
Հիշեցնենք, որ Զաիր-Էմերին վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի հավաքականի կազմում իր նորամուտի խաղում՝ գոլ խփելով Ջիբրալթարին։ Մարկինյոսը բաց է թողել փարիզյան թիմի վերջին երեք հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Զաիր-Էմերին Ֆրանսիայի առաջնության 11 խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Մարկինյոսը Լիգա 1-ի այս խաղում ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։