Ուսման Դեմբելեն պատրաստ է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում  է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է դիտարկել Դեմբելեին վաճառելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստը հնարավորություն ունի տեղափոխվել Անգլիա։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ներկայացնում «Նյուքասլը», «Արսենալը» և «Չելսին»:

Transfermarkt-ը Ուսման Դեմբելեին գնահատում է 60 միլիոն եվրո։