Բրունո Գիմարաեշը՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը հնարավորություն ունի կարիերան շարունակելու իսպանական գրանդում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանով ակտիվորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ «Բլաուգրանաները» ցանկանում են ուժեղացնել իրենց կիսապաշտպանությունը, և Գիմարաշի հետ պայմանագիր կնքելը համարվում է ակումբի առաջնահերթ նպատակը։

26-ամյա կիսապաշտպանը գնահատվում է 85 միլիոն եվրո։ Անցյալ տարվա հունվարից Բրունոն հանդես է գալիս անգլիական «Նյուքասլում»։