«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեջքի բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի դարպասապահը վիրահատվել է Ֆրանսիայում։ Նման վիրահատությունը բարդ չէ և չի պարունակում բարդությունների վտանգ։ Մոտ ապագայում Տեր Շտեգենը կկարողանա սկսել վերականգնման գործընթացը։
Նախկինում հաղորդվում էր, որ դարպասապահի մոտավոր վերականգնման ժամկետը փետրվարի երկրորդ կեսն էր։