«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել թիմի մի քանի ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի քանի ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Խոսքը կիսապաշտպան Կազեմիրոյի, պաշտպան Ռաֆայել Վարանի եւ հարձակվող Ջեյդոն Սանչոյի մասին է։ Ըստ աղբյուրի՝ երեքն էլ հասանելի են տրանսֆերի համար։

Նշվում է, որ ակումբը պատրաստ է այլ խաղացողների համար առաջարկների։

Հաղորդվում է նաև, որ միայն վաճառքից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի գնումները։