Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ, իսկ այժմ «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հիշել է իր աշխատանքը «արքայական» ակումբում։
«Չեմ կարող վատ բան ասել «Ռեալի» մասին։ Այնտեղ աշխատելը մեծ հաջողություն է մարզչի համար։ Բայց մրցաշրջանը անցավ, և ես հասկացա, որ հեռանում եմ ակումբից։ Ես տարաձայնություններ ունեի ղեկավարության հետ։ Եթե նախագահի հետ խնդիրներ են առաջանում, մարզիչը հեռանում է»,- մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Պելեգրինին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչն է եղել 2009-2010 թվականներին։ Թիմը ներկայումս գլխավորում է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին։