Անդրեա Պիրլո․ «Ես աշխատել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ»

«Յուվենտուսի» նախկին մարզիչ Անդրեա Պիրլոն հիշել է ակումբի հետ իր ոչ այնքան երկար աշխատանքային շրջանը։

Նշենք, որ այդ ժամանակ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղացել է նրա գլխավորությամբ։

««Յուվենտուսին» մարզելը շատ հաճելի փորձ էր։ Ես աշխատել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նման կերպարի հետ աշխատելն օգնում է հասկանալ, թե ինչպես ես դառնում լավագույնը»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է ITASportPress-ը։

Ռոնալդուն թուրինյան ակումբում խաղացել է 2018-ից 2021 թվականներին։