Էմիլ Սմիթ Ռոուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ թիմում

«Արսենալի» 23-ամյա կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում», հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ առյուծները երկար ժամանակ հետևել են կիսապաշտպանին և պատրաստ են նրան պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Սմիթ-Ռոուն լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 104 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։