Լուիս Սուարես․ «Ես ցանկանում էի, որ նա տեղափոխվեր «Բարսելոնա»»

«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Էնդրիկին համարում է ծագող աստղ։

«Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի 17-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալի» ապագա ֆուտբոլիստն է։ Ֆուտբոլիստը Մադրիդ կտեղափոխվի 2024 թվականի ամռանը։

«Իհարկե, ես ցանկանում էի, որ Էնդրիկը տեղափոխվի «Բարսելոնա», բայց նա պետք է ընտրություն կատարի և վայելի ֆուտբոլը, և ֆուտբոլը նրան հաճույք կպատճառի։

Նա աստղ է: Նա դեռ շատ երիտասարդ է, անում է իր առաջին քայլերը։ Կարծում եմ, որ նրա ձեռքբերումներն այս տարի անհավանական են: Բրազիլիան, «Ռեալը» և ֆուտբոլը երկար տարիներ աստղ են ստացել»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում AS-ը։