Ֆերան Տորեսը Չավիին հայտնել է իր որոշման մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը խոսել է գլխավոր մարզիչ Չավիի հետ և վստահեցրել, որ մտադիր չէ հեռանալ ակումբից, գոնե ձմռանը։ Նշվում է, որ Տորեսը հարմարավետ է զգում «Բարսելոնայում», և Վիտոր Ռոկեի ձեռքբերումը նրան չի անհանգստացնում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Ֆուտբոլիստի շրջապատը և անձամբ՝ ֆուտբոլիստը կարծում են, որ ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի հեռանալուց հետո, ով հետաքրքրված էր Տորեսի տրանսֆերով 2022 թվականի ձմռանը, հարձակվողը կորցրեց աջակցությունը կատալոնական ակումբում։

Տորեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։