«Բարսելոնան» պլանավորում է ուժեղացնել կազմը

«Բարսելոնան» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն, կատալոնական գրանդի թիրախը «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան է։

Օնանի հիմնական դիրքը հենակետային կիսապաշտպանն է։ Միաժամանակ նա ունակ է գործել ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ դաշտի կենտրոնում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» ցանկանում է նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել Օրիոլ Ռոմեուին փոխարինելու համար։

Ամադու Օնանան 22 տարեկան է, Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ Օնանան Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում։