Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն հետևում է «Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսին։

Ինչպես հայտնում է Relevo-ն, Ջեյմսը միշտ ֆավորիտ է եղել մադրիդյան թիմի կարճ ցուցակում, սակայն տրանսֆերի խնդիրը կայանում է ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ։

Նշվում է, որ «Ռեալը» շարունակում է եզրային պաշտպանի որոնումները Բունդեսլիգայում։

Այս մրցաշրջանում 23-ամյա Ջեյմսը մասնակցել է ութ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։