Էնդրիկի գոլն օգնեց «Պալմեյրասին» դառնալ Բրազիլիայի չեմպիոն

Բրազիլիայի առաջնության եզրափակիչ տուրում «Պալմեյրասը» արտագնա խաղում հանդիպեց «Կրուզեյրոյին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Այս ոչ-ոքին թույլ տվեց նրանց զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այսպիսով, «Պալմեյրասը» պատմության մեջ 12-րդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն։ «Գրեմիոն» զբաղեցրել է երկրորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ատլետիկո Մինեյրոն»:

Հարկ է նշել նաև, որ «Սանթոսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության էլիտայից: