Անդրեա Պիրլո. «Ես երբեք մոտ չեմ եղել «Միլանը» գլխավորելուն»

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոստովանել է, որ երբեք ակումբում մարզիչ դառնալու հրավեր չի ստացել։ Ոչ վաղ անցյալում Պիրլոն հասցրել է մարզել Թուրինի «Յուվենտուսը», բայց, ընդհանուր առմամբ, նրա մարզչական կարիերան այնքան էլ լավ չի ընթանում. հիմա, օրինակ, նա աշխատում է Սերիա Բ-ում «Սամպդորիայի» հետ։

Թոք-շոուի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Պիրլոյին հարցրել են, թե արդյոք նա երբևէ մոտ է համաձայնության «Միլանի» հետ:

«Ոչ», – պատասխանել է Պիրլոն՝ այսպիսով վերջ դնելով խոսակցություններին, որ նա կարող է փոխարինել ակումբի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիին: