«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հույսը չի դնում խաղացողի վրա, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը վախենում է կորցնել իր տեղը Իսպանիայի հավաքականում՝ անբավարար խաղաժամանակի պատճառով։ Նա պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։