«Թոթենհեմն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Փորձառու 35-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Ֆորսթերը «Թոթենհեմի» հիմնական դարպասապահը չէ, նա այս մրցաշրջանում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել: Ընդհանուր առմամբ այս դարպասապահը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում բաց է թողել 29 անգամ։
«Թոթենհեմը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Վեսթ Հեմի» դեմ։