Թոմաս Մյուլերը կարող է տեղափոխվել «Միլան»

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է «Բավարիայից» տեղափոխվել «Միլան»։

Ըստ Քրիստիան Ֆալկի, միլանյան ակումբը հետաքրքրված է խաղացողով, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստը կարող է վերսկսել իր կարիերան «Միլանում»։

«Ինտերը» և «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված են Մյուլերիի ծառայություններով։

Ֆուտբոլիստը իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բավարիայում»: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։