Ֆլորիան Վիրցի ապագայից նոր տեղեկություն կա

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա գերմանացու հայրը կարծում է, որ ֆուտբոլիստը պետք է մնա ակումբում մինչև հաջորդ մրցաշրջանը՝ չնայած Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» զգալի հետաքրքրությանը։

Այս մրցաշրջանում Վիրցը անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։