«Սելտան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 18-րդ տեղը, այսինքն՝ գտնվում է անկման գոտում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ռաֆայել Բենիտեսը տեսանելի ապագայում կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Եթե Բենիտեսը հեռացվի աշխատանքից, «Սելտան» ստիպված կլինի նրան զգալի փոխհատուցում վճարել, ուստի ակումբը չի շտապում։ Անձամբ՝ Բենիտեսը, դեռ պատրաստ չէ հրաժարական տալ, նա կփորձի շտկել իրավիճակը դեկտեմբերյան առաջնության հանդիպումների ժամանակ, հայտնում է TodoFichajes-ը։
2023 թվականին «Սելտան» կանցկացնի Իսպանիայի առաջնության ևս երեք հանդիպում՝ «Ռայո Վալյեկանոյի», «Գրանադայի» և «Վիլյառեալի» դեմ։