«Նապոլին» չի ցանկանում վաճառել Խվիչա Կվարացխելիային

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան չի լքի թիմը, հայտնում է eurosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս պահին իտալական ակումբը չի էլ պատրաստվում լսել 22-ամյա վրացու համար առաջարկները։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» չի ցանկանում 2024 թվականին վաճառել Խվիչա Կվարացխելիային։

2023/2024 մրցաշրջանի 18 խաղում Կվարացխելիան խփել է չորս գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 85 միլիոն եվրո։