Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ Թոմաս Տուխելի թիմը պետք է մրցակցի Պրեմիեր Լիգայի այլ ակումբների հետ։

Նշվում է, որ 28-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ից մոտ երկու գրանդ ակումբներ։

Ֆուտբոլիստը կարող էր միանալ «Բավարիային» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, սակայն «Ֆուլհեմը» արգելափակեց գործարքը այն բանից հետո, երբ կիսապաշտպանը բուժզննում անցավ Մյունխենում։