Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ում թիմի առաջատարության մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ում թիմի առաջատարության մասին։

«Ես դրա մասին չեմ մտածում։ Մտածումս այն է, թե ինչպես կարող ենք ավելի լավ խաղալ և կայունություն ձեռք բերել, որպեսզի մրցակիցների համար դժվար լինի մեզ հաղթել։ Մեզ դեռ երկար մարաթոն է սպասվում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

14 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։