Մանուել Լոկատելլին կարող է հայտնվել ԱՊԼ-ում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ «Թոթենհեմը» ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր շարքերում։ Լոնդոնցիները պատրաստ կլինեն լավ առաջարկ անել Լոկատելիին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ակումբը նախատեսում է ամրապնդվել մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Մանուել Լոկատելլին 25 տարեկան է, հեղինակավոր Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լոկատելլին անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։