Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Golden Boy մրցանակի մասին։
«Շնորհակալ եմ հրաշալի միջոցառման և հյուրընկալության համար, ես ուրախ եմ ստանալ այս մրցանակը։ Բիրմինգհեմյան օրերից մինչ այժմ ես զգում էի, որ ունեմ իմ սեփական ոճը, որը ես զարգացնում եմ։ Իմ բախտը բերել է ողջ կարիերայիս ընթացքում, ես հանդիպել եմ հիանալի խաղացողների, ովքեր օգնեցին ինձ աճել և սովորել նրանցից։
Արդյո՞ք ես աշխարհի ամենաուժեղ խաղացողն եմ: Չեմ կարծում։ Ես գոհ եմ, բայց այն, ինչ ինձ համար իսկապես կարևոր է, օգնելն է իմ գործընկերներին, խաղալ «Ռեալում»՝ աշխարհի մեծագույն ակումբում։