«Չելսին» այլ հարձակվող կգնի, եթե չկարողանա ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին

«Չելսին» կարող է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Լոիս Օփենդային, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը կանցնի 23-ամյա ֆուտբոլիստին, եթե չհաջողվի պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։

Օփենդան «Լայպցիգ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Լենսից» և պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում բելգիացին գերմանական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: