Յոշկո Գվարդիոլ․ «Դա հեշտ չի լինի, բայց մենք պետք է վերականգնվենք և պատրաստ լինենք»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվել է Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։

«Դա հեշտ չի լինի, բայց մենք պետք է վերականգնվենք և պատրաստ լինենք։ Մենք հավատում ենք մեր որակներին, պետք է կենտրոնացած լինենք մեր վրա։ Մեր խնդիրն է մնալ միասին և շարունակել անել այն, ինչ անում ենք լավագույնս»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

«Մանչեսթեր Սիթին» 30 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։ Թիմերը կհանդիպեն դեկտեմբերի 6-ին։