Ռաֆայել Վարանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ ակումբից 2024 թվականի հունվարին։

Ըստ SportsZone-ի՝ ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, քանի որ սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ։ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մտադիր է առաջիկայում բաժանվել Վարանից։ Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույս չի դնում պաշտպանի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը 12 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։