Դավիդ դե Խեան պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է, շուտով կարող է դառնալ «Նյուքասլի» ֆուտբոլիստ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին կտեղափոխվի անգլիական թիմ, եթե կատարվեն նրա պայմանագրային պահանջները։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում և բաց թողել 61 գոլ՝ 25 անգամ անառիկ պահելով իր դարպասը։