«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ջեյմի Կարագերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
«Սթիվեն Ջերարդի նման խաղացողները, ես և Ռեշֆորդը ովքեր իրենց ողջ կարիերան անցկացնում են նույն ակումբում պետք է շտկեն իրավիճակը, երբ ինչ-որ բան այն չէ: Հիմա նա հիշեցնում է ինձ Մարսիալի մասին, և դա, հավանաբար, ամենավատ բանն է, որ կարելի է ասել նրա մասին»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։