Թոմաս Պարտին մտածում է «Արսենալից» հեռանալու մասին

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ կլինի հունվարին բաժանվել իր հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտիից։

ESPN-ի տեղեկություններով՝ «զինագործները» ցանկանում են վաճառել գանացուն այլ տրանսֆերների համար։

Հիշեցնենք, որ Պարտիի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուսը», որը նոր կիսապաշտպան է փնտրում։ Պարտին պատրաստ է հեռանալ «Արսենալից» և գնալ մի տեղ, որտեղ կանոնավոր խաղային պրակտիկա կստանա: