Բրահիմ Դիասը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ «Իշամեղուները» ակնկալում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ձմռանը կամ 2023/24 մրցաշրջանի վերջում:

Իր հերթին Դիասը մտադիր չէ այս ձմռանը հեռանալ մադրիդյան գրանդից: Նա ցանկանում է լինել «Ռեալի» մեկնարկային կազմում։