«Նիցցայի» կենտրոնական կիսապաշտպան Կեֆրեն Թուրամը կարող է պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբի հետ:
Todofichajes-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները Կեֆրենին դիտարկում են որպես Տիագո Ալկանտարային փոխարինող։
Թուրամի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Նիցցայի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Կեֆրենը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում գոլեր չի խփել։