Էրիկ տեն Հագ. «Մենք արդեն մոտ ենք լավագույն քառյակին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ։

««Նյուքասլը» հիանալի թիմ է՝ լավ փիլիսոփայությամբ։ Պետք է լավագույնս խաղանք հաղթանակի հասնելու համար։

Մենք արդեն մոտ ենք լավագույն քառյակին։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթի մեծ խաղերում, բայց դա հեշտ չի լինի»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։