Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները նախատեսում են խզել համագործակցությունը ամերիկյան Nike ընկերության հետ՝ հովանավորչական պայմանագրից ստացված անբավարար եկամուտների պատճառով։ Այս մասին հայտնում է Sport.es պորտալը։
Համաձայն պայմանավորվածության՝ Nike-ի հետ պայմանագիրը «Բլաուգրանային» բերում է տարեկան 155 միլիոն եվրո։ Այս գումարը քիչ է կատալոնական ակումբի ղեկավարների համար, նրանք կարծում են, որ շուկայական գներից շատ ավելի ցածր է։
Եթե կողմերը խզեն պայմանագիրը, New Balance-ը կարող է դառնալ «Բարսելոնայի» նոր հովանավորը։ Հարկ է նշել, որ կատալոնացիները Nike-ի հետ համագործակցում են 1998 թվականից։