Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակների մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղի նախօրեին խոսել է ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում լոնդոնյան թիմի նպատակների մասին։

«Մենք պետք է հավատանք, որ դեռ կարող ենք Չեմպիոնների Լիգայի գոտի մտնել: Դժվար կլինի։ Ամենակարևորը կենտրոնանալ այսօրվա և վաղվա վրա, այլ ոչ միայն մրցաշրջանի ավարտի վրա»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնում են 10-րդ տեղը։