Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղի ընթացքում երկու անգամ ապտակել է մի աղջկա

Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թեոֆիլո Գուտյերեսը որակազրկվել է։

Ինչպես հայտնում է First Sport-ը՝ ֆուտբոլիստը բաց կթողնի չորս հանդիպում, քանի որ խաղի ընթացքում երկու անգամ ապտակել է մի աղջկա, ով կանգնած էր տրիբունայի մուտքի մոտ։ Աղջիկը աշխատում էր խաղի վրա, նա պատասխանատու էր լոգիստիկայի համար։

Ֆուտբոլիստի առաջին ապտակը եղել է այն ժամանակ, երբ նա խաղադաշտից ընդմիջման էր դուրս գալիս։ Երկրորդ անգամ Գուտիերեսը դա արեց, դուրս եկավ երկրորդ խաղակեսում։

Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 52 հանդիպում, դառնալով՝ 15 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։