«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

Դորտմունդի «Բորուսիայի» hարձակվող Դոնել Մալենը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր է գնել հոլանդացուն՝ փոխարինելու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, ով մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից։

Ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Մալենը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։