Կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Իսպանացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը համարվում է «Ասթոն Վիլան»։ Նշվում է, որ Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»։
27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Transfrmarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։