Ջեյմի Կարագեր․ «Գլխավոր մարզիչներն այս հարցում չափազանց մեծ ուժ ունեն»

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պետք է սահմանափակի թիմի մարզիչ Էրիկ տեն Հեգի ազդեցությունը տրանսֆերների վրա։

«Գլխավոր մարզիչներն այս հարցում չափազանց մեծ ուժ ունեն: Մենթորը հաճախ ստորագրում է ում ուզում է՝ ելնելով իր անձնական նախասիրություններից: Խաղացողների 60-70%-ը, որ գնել է մարզիչը, եղել են նրա նախկին խաղացողները։ Բայց այս ռազմավարությունը չի աշխատում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» վեցերորդ տեղում է, իսկ Չեմպիոնների Լիգայում խմբում վերջին տեղում է։