«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու առաջին տպավորությունների մասին։
«Երբ տեղափոխվեցի «Չելսի», ես անմիջապես զգացի սեր առաջին հայացքից: Ես դեռ շատ հպարտ եմ, որ այս ակումբում եմ: Ես սիրում եմ տեսնել, որ իմ երեխաները խաղում են «Չելսիի ակադեմիայում»: Նաև կինս միշտ մոտ է և նույնիսկ ցանկանում է ներկա լինել բոլոր արտագնա հանդիպումներին»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, ղեկավարությունը չի բացառում 39-ամյա պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը։