Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի չեմպիոնը ցանկանում է հաջորդ ամառ պաշտոնականացնել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

24-ամյա պորտուգալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Նրա պայմանագիրը միլանյան գրանդի հետ ներառում է 175 միլիոն եվրո ազատման կետ։

Իտալիայի առաջնությունում Լեաուն այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում։ Հարձակվողը դարձել է երեք գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։